Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:


«Այսօր աչքովս ընկավ Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասել է, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական ինչ-որ արժեքների կրող է։ Գիտե՞ք՝ ինչն է ինձ զարմացնում․ իսկ ինչու՞ են ներկա իշխանությունները համեմատում հայկական հնագույն քաղաքակրթությունը՝ մշակույթը, պատմությունը, փակուղում գտնվող Եվրոպական միության հետ, երբ, կներեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ են իրենք եղել։ Հայաստանը հազարամյակների մշակույթ է, պետական կառուցվածք է», - ասել Է Զախարովան: 


Նա ընդգծել է, որ Երևանն իր համար «ինչ–որ մոդել է գտել, որին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի ընդունում»։


Զախարովային զարմացրել էլ Եվրամիության` «բացարձակ ամորֆ, կամազուրկ, քայքայվող կառույցի» հետ իրեն ասոցացնելու Հայաստանի որոշումը, այն պարագայում, որ հայկական քաղաքակրթությունն ունի հազարամյա պատմություն, որը նախորդում է եվրոպական ժողովրդավարությանը։