Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:


Լավրովի խոսքով, երբ 2022 թվականին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը նաև Մակրոնի գյուտն է, իրենք փաստաթուղթ են ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, որ Ղարաբաղը Ադրբեջան է, «Մեզ ոչ ոք այդ մասին տեղյակ չի պահել»:


«Այնուհետ Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել էր. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք»։ Որևէ բացատրություն չեղավ, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, և մենք դա անում էինք։


Բայց երբ ինքը ստորագրեց, որ այս տարածքը Ադրբեջանի կազմում է, կարգավիճակի հարցը վերացավ։ Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ լքեցիք ղարաբաղցիներին՝ թողնելով նրանց բախտի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, դուք էիք, որ որոշեցիք, որ նրանք քաղաքացիներ չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության»,- հավելել է Լավրովը։



Քաղաքականություն