«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի:
Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում: ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա!
Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին: Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...