Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը», - ասել է նա։
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Զախարովան այս կապակցությամբ նշել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու հարցում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...