Դժվար ժամանակներ են սպասվում. Շառլ Միշել

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում։ Այդ մասին նա ասել է լրագրողներին՝ Վիլնյուսում, որտեղ ժամանել են նաև Բուլղարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Չեխիայի ղեկավարները՝ քննարկելու ԵՄ քաղաքականության առաջնահերթությունները։


«Մեզ սպասում են շատ մեծ դժվարություններ ու մարտահրավերներ։ Անհրաժեշտ է անել հնարավորը՝ ԵՄ-ն ամրապնդելու համար, անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Եվրամիության խորհրդի նախագահը:


Նա հայտարարել է նաև, որ պետք է շարունակեն օգնել Ուկրաինային։ «Պետք է մոբիլիզացնենք բոլոր ֆինանսական, ռազմական ռեսուրսները»,- ասել է Միշելը։


Վերջինիս խոսքով, ԵՄ-ի առաջնահերթություններից մեկն էլ տնտեսությունն ամրապնդելն է։


«Միասնական շուկան մեզ համար շատ կարևոր է. այն պետք է ամրապնդվի, ավելի շատ ներդրումներ պետք է կատարվեն»,- ասել է նա և հավելել, որ ոչ պակաս կարևոր է ԵՄ երկրների միջև միասնության պահպանումը։