Թրամփը ռեկորդային թվով գրավ է վճարել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 մլն դոլար է ներդրել խարդախության գործով որոշումը բողոքարկելու համար: Այդ մասին երկուշաբթի հայտնել է «ABC» հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Նշվում է, որ Թրամփը գրավն ապահովել է «Knight Specialty» ապահովագրական ընկերության միջոցով:
Փետրվարի 16-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել Trump Organization ընկերության ակտիվների գնահատման ժամանակ խարդախության մեջ և պարտավորեցրել վճարել մոտ 355 մլն դոլար, ընդհանուր գումարը հասել է 454 մլն դոլարի՝ հաշվի առնելով տոկոսները: Թրամփը բողոքարկել է այդ որոշումը։ Դատարանը ապրիլի 15-ին դատաքննության օր է նշանակել այն բանից հետո, երբ նախկին նախագահը համաձայնել է գրավ վճարել այդ գործով որոշումը բողոքարկելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը պատասխանել է Փաշինյանի հարցին
ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը, ՌԲԿ-ին ասել են կազմակերպությունում։ՀՀ...
Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։Տիգրան Ավինյանը նիստի մեկնարկին հայտարարե...
Հայտնի է Փաշինյան–Բլինքեն–Ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն...
Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր...