Առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակից
Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
9 տուժածների բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում:
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավանեսյանը` կորոնավիրուսային սահմանափակումների փոփոխման մասին
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրո...
Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ամբողջովին քանդվել է. պետության աջակցությունն է անհրաժեշտ
Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Աշոցք․ Բավրայում ձյուն է եկել:
Աշոցք․ Բավրայում ձյուն է եկել: Օգտատերերը սոցցանցերում հրապարակումներ են անում՝ կից լուսանկարներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում փակ կլինեն մի շարք փողոցներ
ՀՀ ոստիկանությունը հորդորում է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում կայանալիք միջոցառումների մեկնել կանոնավոր...