Գերմանիայի փոխկանցլերը պահանջում է արգելել ռուսական պողպատը

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Կլինգբայելը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԵՄ հասցեին՝ ընդառաջելով նոյեմբերի 6-ին Բեռլինում կայանալիք «Պողպատի համագումարին»։


Քաղաքական գործիչը պահանջում է ամբողջությամբ արգելել ռուսական պողպատի ներմուծումը՝ ընդգծելով, որ Մոսկվան շարունակում է մուտք գործել եվրոպական շուկա՝ ձևականորեն վերամշակելով իր պողպատե թերթերը ԵՄ տարածքում և այդ կերպ շրջանցելով գործող սահմանափակումները։


«Դուք չեք կարող բացատրել մեր պողպատաձուլական արդյունաբերության որևէ աշխատողի, թե ինչու Եվրոպան դեռ բաց է պահում իր շուկան Պուտինի համար»,- հայտարարել է Կլինգբայելը։


«Պողպատի համագումարը» Բեռլինում կմեկնարկի նոյեմբերի 6-ին։ Միջոցառմանը Ֆրիդրիխ Մերցը հրավիրել է պողպատաձուլական ոլորտի ներկայացուցիչներին և այն գերմանական երկրամասերի վարչապետներին, որտեղ զարգացած է պողպատի արտադրությունը։