Բելառուսը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա
Բելառուս խաղաղապահները պատրաստ կլինեն տեղակայվել Ուկրաինայում անհրաժեշտության դեպքում և եթե համապատասխան որոշում կայացնի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այդ մասին STV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության միջազգային ռազմական համագործակցության և խաղաղապահ գործունեության վարչության պետ Ալեքսեյ Սկոբեյը։
«Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են կողմերը որոշումներ կայացնում միմյանց միջև։ Մենք միշտ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ կրկին երկու կողմերի խնդրանքով։
Ամեն դեպքում, մեկ կողմը կամ մյուսը պետք է կապվի այդ կազմակերպության հետ, եթե ցանկանում է, որ այն լինի ՄԱԿ-ի հովանու ներքո և հայտարարի տարածքում խաղաղապահ զորքերի տեղակայման անհրաժեշտության մասին», – ասել է Սկոբեյը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բելառուս խաղաղապահները կարող են աջակցել Ուկրաինայում։
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակը սուղ է․ Թրամփը նախազգուշացրել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի համար «ժամանակը սուղ է», և նախազգուշացրել է, որ...
Ռազմատեխնիկական և տնտեսական նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն առաջիկայում կհայտարարի նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությա...
Ինչու է ամերիկյան միջուկային զենքը տեղակայվում Եվրոպայում․ պարզաբանում են ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը միջուկային զենք է տեղակայել Եվրոպայի երկրների տարածքում, որպեսզի նրանց հետ պահի սեփական միջուկային զենքը ստեղծելու...
ՈւՂԻՂ․ Մեկնարկել է ԱԺ նիստը
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 21 հ...