Թրամփը՝ միջուկային զենքի մասին. «Կարող ենք աշխարհը պայթեցնել 150 անգամ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ունի աշխարհում ամենաշատ միջուկային զենքը՝ բավականաչափ, որպեսզի «աշխարհը պայթեցնի 150 անգամ»։
«Դե, մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր։ Ռուսաստանը երկրորդն է։ Չինաստանը՝ հեռավոր երրորդ։ Բայց հինգ տարի հետո նրանք հավասար կլինեն... Մենք բավականաչափ միջուկային զենք ունենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար»,- ասել է Թրամփը։
Նա նաև շեշտել է ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցությունների կարևորությունը Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը արդարացրել է միջուկային փորձարկումները վերսկսելու իր որոշումը՝ նշելով, որ «պետք է տեսնել, թե ինչպես են դրանք աշխատում»։
«Ռուսաստանը հայտարարել է, որ փորձարկումներ է անցկացնելու։ Հյուսիսային Կորեան նույնպես անընդհատ փորձարկումներ է անում։ Մենք միակ երկիրն ենք, որը չի փորձարկում, և ես չեմ ուզում լինել միակը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ն իրականացվել է1020 ստուգում, ակտերի գումարը՝ 62 միլիարդ դրամ․ Դավիթ Անանյան
Հաշվեքննիչ պալատի հետ մեր համաձայնությունները եղել են հիմնականում վիճակագրական բնույթի։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսին պատրաստվում է մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆոր...
Մակրոնը կհայտարարի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին կհայտարարի նախագահական երկրորդ ժամկետի համար իր թեկնածության առաջադրման մա...
ԿԳՆ-ում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար...