Երևանում մետրոներից մեկի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2107»-ում
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամացիների փողոցում «Գործարանային» մետրոյի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։
Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր են ժամանել թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Ասատուր Ղարիբյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:
Հաղորդվում է, որ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:







Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել. իրավապահները դեպքի վարում են
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել: Նշենք որ արդեն մի քանի ժամ է Չեխովի փո...
ՔԿ-ն՝ Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի մասին․ մահացածներից մեկը 11-ամյա երեխա է
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկ...
Քուչակ գյուղի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել․ զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են
Մարտի 27-ին, ժամը 15:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
«Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա...