«Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Պարույր Բաբայանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում ոստիկանության էրեբունու բաժնի հարևանությամբ բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 500 մետր առաջ ընթանալով՝ բախվել է «Nissan Tiida» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են՝ 12-ամյա երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ նրա մայրը՝ «էրեբունի» բժշկական կենտրոն:
«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել. իրավապահները դեպքի վարում են
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել: Նշենք որ արդեն մի քանի ժամ է Չեխովի փո...
ՔԿ-ն՝ Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի մասին․ մահացածներից մեկը 11-ամյա երեխա է
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են «Hyundai Elantra»-ն և «ՎԱԶ 2121»-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի...
Քուչակ գյուղի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել․ զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են
Մարտի 27-ին, ժամը 15:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...