ChatGPT-ն հասանելի է առանց գրանցման
OpenAI-ը հայտարարել է, որ ChatGPT չաթբոտը այժմ հասանելի է առանց գրանցման:
«Այսօրվանից դուք կարող եք օգտագործել ChatGPT-ն ակնթարթորեն՝ առանց գրանցվելու»,- ասվում է ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
OpenAI-ում նաև ասել են, որ ավելացրել է տարբերակ՝ անջատելու օգտատիրոջ կողմից ChatGPT-ին ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: Այն իրականացվում է չաթբոտի հնարավորությունները զարգացնելու համար։ Այժմ այն կարող են անջատել ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված օգտվողները:
Բացի այդ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները չաթբոտի կողմից գեներացված բովանդակության ոլորտում՝ ներառյալ արգելափակման ենթակա նրա կատեգորիաների ցանկի ընդլայնումը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող մեքենաների վճարի հաշվարկման նոր կանոնները
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵՏՄ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման վճարի չափի հաշվարկման նոր կարգը: Այսուհետ մի...
Մեկնարկել են ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլա...