Մեկնարկել են ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝
1) Դիլիջանի տարածաշրջան
2) Արմավիրի տարածաշրջան
3) Վայքի տարածաշրջան
4) Նաիրիի տարածաշրջան
5) Աշտարակի տարածաշրջան
6) Թալինի տարածաշրջան
7) Արտաշատի տարածաշրջան
8)Արարատի տարածաշրջան
9) Էջմիածնի տարածաշրջան
10) Եղեգնաձորի տարածաշրջան
11) Թումանյանի տարածաշրջան
12) Բաղրամյանի տարածաշրջան
13) Նոյեմբերյանի տարածաշրջան
14) Մասիսի տարածաշրջան
15) Մեղրու տարածաշրջան
16) Կապանի տարածաշրջան
17) Գուգարքի տարածաշրջան
18) Սևանի տարածաշրջան
19) Աբովյանի տարածաշրջան
20) Գավառի տարածաշրջան
21) Վարդենիսի տարածաշրջան
22) Սպիտակի տարածաշրջան
23) Անիի տարածաշրջան
24) Ապարանի տարածաշրջան
25) Մարտունու տարածաշրջան
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2024 թվականի հունիսի 1-ը՝
26) Արթիկի տարածաշրջան
27) Սիսիանի տարածաշրջան
28) Ամասիայի տարածաշրջան
29) Ճամբարակի տարածաշրջան
30) Հրազդանի տարածաշրջան
31) Ստեփանավանի տարածաշրջան
32) Տաշիրի տարածաշրջան
33) Ախուրյանի տարածաշրջան
34) Աշոցքի տարածաշրջան
35) Գորիսի տարածաշրջան
36) Արագածի տարածաշրջան
37) Տավուշի տարածաշրջան
38) Իջևանի տարածաշրջան
Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող մեքենաների վճարի հաշվարկման նոր կանոնները
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵՏՄ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման վճարի չափի հաշվարկման նոր կարգը: Այսուհետ մի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են, որ Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ։«Եղանակ...