Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող մեքենաների վճարի հաշվարկման նոր կանոնները
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵՏՄ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման վճարի չափի հաշվարկման նոր կարգը: Այսուհետ միության երկրներից ՌԴ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման հետևանքով չվճարված հարկերն ու վճարները հաշվի կառնվեն օգտահանման վճարի կազմում:
Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներկրում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծած տրանսպորտային միջոցները, և նրանց համար, ովքեր այդ գործընթացն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը:
Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է պարտադիր իրականացվի Ռուսաստանում։
Ավելի վաղ նվազեցված հաշիվ-ապրանքագրերով ավտոմեքենաների ներմուծումը ԵԱՏՄ մի շարք երկրների միջոցով լուրջ ռիսկեր էր պարունակում գնորդների համար։ Այսպես, օրինակ, Ղրղզստանից ավտոմեքենաների ներմուծումը գրավիչ էր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար՝ մաքսազերծման բարենպաստ պայմանների հաշվին. ՌԴ-ում և Ղրղզստանում մեքենաների մաքսազերծման տարբերությունը կարող էր կազմել 1,5-2 մլն ռուբլի։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Մեկնարկել են ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են, որ Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ։«Եղանակ...