ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա
Բրազիլիայի Ռեսիֆե քաղաքի Տորե շրջանում բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։
28 հարկանի շենքը գտնվում էր կառուցման փուլում։ Հրդեհը տարածվել է կառուցվող շենքի վերին հարկերում։
Հրշեջներն անմիջապես դեպքի վայր են ուղարկվել։ Հաղորդվում է, որ մինչ հրդեհը մոլեգնում էր, անձրև է եկել, ինչն օգնել է փրկարարների աշխատանքին։
Շենքը գտնվում է Ռուա Ռեալ դա Տորե և Պադրե Անշիետա փողոցներում։ Շինության մակերեսը կազմում է մոտ 17 հազար քառակուսի մետր։ Այն պետք է լիներ 33 հարկանի շենք՝ մոտ 90 մետր բարձրությամբ։
Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է նավը բախվում կամրջին և փլուզում այն, մեքենաներն ընկել են ջուրը․ ԱՄՆ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը։ Փլուզումը տեղի է ունեցել, երբ նավը բախվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ավտոբուսը բախվել է մի քանի մեքենաների, կանգառին, ապա մեկ այլ ավտոբուսի․ կան վիրավորներ
ՌԴ Կուրսկում ավտովթարից հետո ավտոմեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։Կուրսկի կենտրոնում ավտոբուսը...
ԱՀԱԶԱՆԳ. Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել. իրավապահները դեպքի վարում են
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել: Նշենք որ արդեն մի քանի ժամ է Չեխովի փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում բեռնատարը մեծ արագությամբ բախվել է ռազմական ավտոբուսին․ կա տուժած
ՌԴ Մոսկվայի օղակաձև ճանապարհի 45-րդ կմ-ում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայ...