Չինաստանի ՊՆ-ն անհանգստություն է հայտնել
Չինաստանի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ բանակցություններում մտահոգություն են հայտնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործունեության առաջխաղացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը մտահոգություն հայտնեց և հստակեցրեց իր դիրքորոշումը դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման, Թայվանի հարցի վերաբերյալ», – ասել է Ու Ցիան ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպմանը:
Հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել հաղորդակցությունն ու երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում Չինաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային իրավիճակի, Չինաստանի և ՆԱՏՕ-ի միջև պաշտպանական փոխանակումների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, նշել է Ու Ցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջ...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
Լեհաստանն ինքնաթիռներն օդ է բարձրացրել
Լեհաստանն ու նրա դաշնակիցները օդ են բարձրացրել ինքնաթիռները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի Զինված...
Բրիտանիայում չեղարկել են զինվորականների համար 100-ամյա արգելքը
Բրիտանական բանակի ցամաքային զորքերի զինծառայողներին կթույլատրեն մորուք կրել ՝ վերացնելով 100-ամյա արգելքը։ Այս մասին հաղ...