Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը . Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է անկլավների հարցին ու Բաքվի հնարավոր ագրեսիային։ Զախարովան պատասխանել է, որ «Մեր դիրքորոշումը այդ հարցում պարզ է։ Մենք կողմերին զպսվածության կոչ ենք անում։ Բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է լուծվեն միայն քաղաքադիվանագիտական ճանապարհով։ Անկլավների ու այլ թեմաների հարցը պետք է լուծվեն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների երկկողմ աշխատանքի արդյունքում։
Մենք մեր կողմից պատրաստ ենք ՌԴ կողմից առավելագույն աջակցություն ցուցաբերել։ Նմանապես նույն մոտեցումն ունենք կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ Հատուկ նշեմ, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Կոմպրոմիսների համար կա եռակողմ հանձնաժողովը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև։ Գործընկերներին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել ու ակտիվացնել եռակողմ ֆորմատի աշխատանքները»։
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությ...
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությ...
Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. տնօրեն
Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...