Իսրայելին միջազգային մեկուսացում է սպասվում. Պետդեպ
Իսրայելյին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք կարծում ենք, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունը ոչ միայն վնաս կհասցնի Պաղեստինի ժողովրդին, ոչ միայն կխաթարի հումանիտար օգնության մատակարարումը, այլև կվնասի Իսրայելի ազգային անվտանգությանը, ավելի կմեկուսացնի Իսրայելը միջազգային ասպարեզում և ավելի կհեռվացնի Իսրայելը մյուս երկրներից, որոնք երկար ժամանակ եղել են նրա գործընկերները»,- ասել է նա։
Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո ընդգծել էր, որ Իսրայելը պատրաստ է գործողություն իրականացնել Ռաֆահում Գազայի հատվածում նույնիսկ առանց Վաշինգտոնի աջակցության։ Մինչ այս Նեթանյահուն համաձայնել էր Ռաֆահի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակողական ծրագրին։Politico-ն, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է աջակցել Իսրայելի գործողություններին Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի կարևոր օբյեկտները ոչնչացնելու համար, սակայն կոչ է անում խուսափել լայնածավալ գործողությունից։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. տնօրեն
Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հ...
«ՀԱՊԿ-ը, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությ...
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...