Բրիտանիան խոստովանել է, որ երկու ամսից ավելի չի կարողանա պայքարել Ռուսաստանի դեմ
Մեծ Բրիտանիան հակամարտությունում միայնակ չի կարողանա դիմակայել Ռուսաստանին ռեսուրսների սղության պատճառով, սակայն նման պոտենցիալ բախմանը կմասնակցի ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ միասին, գրում է The Telegraph-ը։
Համայնքների պալատի լսումների ժամանակ գեներալ-լեյտենանտ սըր Ռոբ Մագովանն ասել է, որ զինամթերքի վրա զինվորականների ծախսերը «համապատասխան չեն մեր առջև ծառացած սպառնալիքներին», և անհրաժեշտ է ավելի շատ գումար ծախսել «համապարփակ օդային պաշտպանության համար»:
Ի պատասխան պատգամավոր Մարկ Ֆրանսուայի այն հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան կարող է «մի քանի ամսից ավելի կռվել Պուտինի հետ լայնամասշտաբ կրակոցների ժամանակ», Մագովանը խոստովանել է, որ չի կարող, քանի որ պաշարներն ու զինամթերքը անբավարար են։
Պաշտպանության նախարար Գրանտ Շապսը նշել է, որ Բրիտանիան ինքնուրույն չի մասնակցի նման հակամարտության, այլ միայն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին, որոնց ռազմական հզորությունը կարող է գերազանցել Ռուսաստանին։ «Մարդկանց համար, ովքեր տեսնում և լսում են, որ Մեծ Բրիտանիան պատրաստ չէ պատերազմի միայն Ռուսաստանի հետ, կարևոր է հասկանալ, որ քանի որ մենք ՆԱՏՕ-ում ենք և կա Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը, մենք երբեք այդ իրավիճակում չենք հայտնվի։ »,- պարզաբանել է նախարարը։ Համաձայն այս հոդվածի՝ հարձակումը ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա։
Փետրվարին թերթը գրել էր խորհրդարանի անդամների զեկույցի մասին, ըստ որի բրիտանական բանակը պատրաստ չէ Ռուսաստանի հետ հակամարտությանը, զինվորականներին անհրաժեշտ է հաղթահարել կադրերի սղության հետ կապված ճգնաժամը և ավելացնել զենքի պաշարները։ Հրապարակման մեջ նշվում էր, որ զինված ուժերը «ավերված են»։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. տնօրեն
Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հ...
«ՀԱՊԿ-ը, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությ...
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...