«Ամեն մեկն ուզում է քիթը խոթել քաղաքականության մեջ». Ալեն Սիմոնյան
Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք ի հեճուկս պատերազմի, ի հեճուկս ատելության մթնոլորտի, որ ուզում են սերմանել, կարողանում ենք ժողովրդավարական բարձր չափանիշներ ապահովել: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ի հեճուկս նրա, որ ամեն մեկն ուզում է քիթը խոթել քաղաքականության մեջ, ես նկատի ունեմ մարդկանց, որոնք չպետք է զբաղվեն դրանով, իրավունք չունեն զբաղվել դրանով, թողնում են իրենց գործը եւ որոշում են, որ իրենք պետք է գնան սահմանազատմամբ զբաղվել կամ մարդկանց ինչ-որ բանով հրահրել: Կոնկրետ դաս նկատի ունեմ, չեմ ուզում ասել՝ ում նկատի ունեմ:
Ի հեճուկս այս ամեն ինչի, մենք գլուխներս կախ մեր գործն ենք անում, մեր սկզբունքներն ենք առաջ տանում եւ ընդունում ենք ոչ պոպուլյար որոշումներ: Բա մեր պատասխանատվությունը դրա մեջ է: Վարչապետն էլ, ես էլ, նենց բաներ կարող եմ ասել ու անել, դեմագոգիայով զբաղվել, որ մարդիկ ասեն՝ ինչ լավ է, բայց պետք է փոփոխություններ անել, որ գոցե մեկ տարի հետ լավ բանի բերեն»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությ...
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությ...
Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. տնօրեն
Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...