Հասարակություն

Փորձում են ջրից դուրս բերել մոտ 20 մարդու․ մանրամասներ՝ ԱՄՆ-ում նավի բախման հետևանքով կամրջի փլուզումից

Փորձում են ջրից դուրս բերել մոտ 20 մարդու․ մանրամասներ՝ ԱՄՆ-ում նավի բախման հետևանքով կամրջի փլուզումից
Փրկարարների խումբը փորձում է ջրից դուրս բերել մոտ 20 մարդու, որոնք կարող էին գետն ընկնել Բալթիմորում գտնվող Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզման պատճառով այն բանից հետո, երբ նավը բախվել էր դրան։ Այս մասին…

Փրկարարների խումբը փորձում է ջրից դուրս բերել մոտ 20 մարդու, որոնք կարող էին գետն ընկնել Բալթիմորում գտնվող Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզման պատճառով այն բանից հետո, երբ նավը բախվել էր դրան։ Այս մասին CNN-ին հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունից։


«Ցավոք, ինչպես հասկանում ենք, Պատապսկո գետում կարող է գտնվել մինչև 20 մարդ, ինչպես նաև մի քանի ավտոմեքենա», - հայտնել են հրշեջները:


Ջրասուզակների խումբը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում, սակայն եղանակային պայմանները ծայրահեղ անբարենպաստ են։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը։ Փլուզումը տեղի է ունեցել, երբ նավը բախվել է կամրջին։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Երկու ուղղություններով երթևեկությունը փակ է:


Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է նավը բախվում կամրջին և փլուզում այն։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250