ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողի դիմաց եմ կրակել. հարցաքննել են ահաբեկչության մեջ կասկածվողնեից մեկին
Համացանցում հրապարակվել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի հարցաքննության կադրերը:
Նա խոստովանել է, որ «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնելու համար իրեն կես միլիոն ռուբլի են խոստացել:
Հրապարակված կադրերում ձերբակալվածը խոստովանել է, որ գնացել այդ քայլին ոմն «քարոզչի օգնականի» հետ զրույցից հետո։ Նա հայտարարել է, որ մարդկանց սպանել է գումարի համար։
Տղամարդը հայտնել է, որ Թուրքիայից ՌԴ է ժամանել մարտի 10-ին։ Նրա խոսքով՝ ինքը Թուրքիայում էր գտնվում փաստաթղթերի հետ կապված հարցերով։
Ձերբակալվածը հայտնել է, որ իր հետ մեկ ամիս առաջ կապվել են Թելեգրամի միջոցով և կարգադրել գումարի դիմաց սպանել համերգասրահում գտնվող բոլոր մարդկանց։ Ինչ վերաբերում է զենքին, ապա նրա խոսքով՝ զենքը «նրանք» են տրամադրել։ Ճշտող հարցին՝ ովքեր են «նրանք», տղամարդը պատասխանել է, որ տեղյակ չէ։
Առավել մանրամասն` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էքսկլյուզիվ կադրեր են հրապարակվել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից
Էքսկլյուզիվ կադրեր են հրապարակվել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից: Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն...
21+ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կյանքից զրկել Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա տղային․ ArmLur
ArmLur. am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք». օգտատեր
«Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք»: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանն ու տեսանյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Թայվանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել...