Ո՞ր երկրներն են ՀՀ-ի ամենավստահելի ու անվստահելի գործընկերները. հարցում
Իրազեկ քաղաքացիների միավորումը հարցում է անցկացրել, թե որո՞նք են Հայաստանի ամենավստահելի գործընկերը։
Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ հարցման արդյունքներով առաջին տեղում Ֆրանսիան է. «Շատ մեծ տարբերությամբ Ֆրանսիան է, հաջորդը՝ Իրան․ հասարակության 36%-ը համարում է, որ Իրանը վստահելի գործընկեր է։ Մոտ 1/3-րդը համարում է, որ Հնդկաստանն է վստահելի գործընկեր, մոտ 27%-ը համարում է, որ ՌԴ-ն է, և մեկ քառորդը համարում է, որ ԱՄՆ-ն է վստահելի գործընկեր»,- ասել է նա։
«Հարցրել ենք՝ որոնք են ամենաանվստահելի գործընկերները, և այստեղ 4-ից 3-ը պատասխանել են Թուրքիան, Ադրբեջանը։ ՌԴ-ն երրորդ հորիզոնականում է՝ 41.3%-ը համարում է, որ ՌԴ-ն անվստահելի գործընկեր է։ Շատ ավելի փոքր ցուցանիշներով՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Իրանը և այլն»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետևանքով տուժածների կյանքը
«Մենք ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պետք է»,- Կրասնոգորսկի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Կարեն Պողոսովը պատմել է «Կրոկո...
Հայտնի է, թե ովքեր էին Նոր Նորքի բաժին մտած զինված անձինք և ինչ է հայտնի նրանց մասին
Ինչպես հայտնել էինք, երեկ՝ մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության...
Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI բաժնի գլխավոր գիտաշխատողը
Հայկական ծագմամբ Deep Learning մասնագետ Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI բաժնի գլխավոր գիտաշխատողը, հաղորդում է Open...
Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան
Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապ...