«Այլ երկրների ներկայությունը խանգարում է Հարավային Կովկասում կարգավորմանը». ՌԴ-ում Իրանի դեսպան
«3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է կրկին տեղի ունենալ արդեն այս տարի․ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Դիվանագետը հույս է հայտնել, որ դրա մասնակիցը կդառնա Վրաստանը։ Նա նաև այս ձևաչափն ամենաօգտակարն է համարել Հարավային Կովկասում խնդիրների լուծման համար։
«Տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափը «3+3»- ն է։ Հուսով եմ, որ նոր հանդիպումը կրկին տեղի կունենա այս տարի»,- հայտարարել է Ջալալին։
Իրանի դեսպանը հիշեցրել է, որ նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում: Ջալալին այն հաջողակ է անվանել։ Նա հավելել է, որ այլ պետությունների, «գերտերությունների» միջամտությունը ոչ միայն թեժացնում է իրավիճակը, այլև ուժեղացնում էսկալացիայի վտանգը Հարավային Կովկասում:
«Այլ երկրների ներկայությունը խանգարում է Հարավային Կովկասում կարգավորմանը։ Այդ տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այս տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, այլ ոչ թե ինչ-որ այլ երկրներ», - ընդգծել է Ջալալին։
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությ...
Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. տնօրեն
Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությ...