Թուրքիայում «ԻՊ»–ի հետ կապված 40 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 40 անձի։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News–ը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայային: Վերջինս X սոցիալական ցանցում հայտնել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում նշված կասկածյալները ձերբակալվել են երկրի 81 նահանգներից ութում։


Նա ընդգծել է, որ 2023 թվականի հունիսից ԻՊ-ի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 1316 գործողություն, որոնց արդյունքում ձերբակալվել է 2733 կասկածյալ։ Բերման ենթարկվածներից 692-ը ձերբակալվել է, իսկ 529-ը վերցվել է դատական ​​հսկողության։


Աղբյուրի տեղեկատվությամբ՝ գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ խմբավորումը ստանձնել է Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: