ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կրոկուս Սիթի Հոլում» որոնողական աշխատանքները երկարաձգվել են
«Կրոկուս Սիթի Հոլում» որոնողական աշխատանքները երկարաձգվել են մինչև վաղը երեկոյան:
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ որոնողական աշխատանքները երկարացվել են մինչև վաղը երեկոյան՝ իրենց հարազատներին փնտրող մարդկանց խնդրանքով։ Փրկարարները ցանկանում են համոզվել, որ փլատակներում դիակներ չեն մնացել։
Այժմ մեկ հերթափոխով տեղում աշխատում է 1000 մարդ, որոնումները և փլատակների հեռացումը կատարվում են շուրջօրյա։ 82 անձի ինքնությունը դեռ պարզ չէ, մասնագետները գենետիկ հետազոտություն կանցկացնեն:
Հիշեցնենք` ուրբաթ, մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, զինված մարդիկ կրակ են բացել Կրասնոգորսկի համերգասրահում և հրկիզել այն։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ, տուժել է ավելի քան 180- ը. նրանք վնասվածքներ են ստացել, այրվածքներ: ԱԻՆ-ը հրապարակել է առաջին դատաբժշկական հետազոտությունների արդյունքներով մահացածների ցուցակը, այժմ այնտեղ կա 68 մարդ, ցուցակը կլրացվի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Կիևյան-Հալաբյան խաչմերուկում քաղաքացիները կարգավորում երթևեկությունը
Երևանի Կիևյան-Հալաբյան խաչմերուկում խցանումից խուսափելու համար` քաղաքացիները դուրս են եկել իրենց մեքենաներից և փորձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք դավաճանեցիք ՀՀ-ին, դավաճանեցիք ԼՂ-ին». Երևանում մի կին ընդհատեց ռուս ակտիվիստի խոսքը
«Դուք դավաճանեցիք Հայաստանին, դավաճանեցիք Լեռնային Ղարաբաղին, դուք և ձեր արյունոտ Պուտինն ընդդիմություն եք»:Երևանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիժ մարտ, 40սմ ձյուն Ճամբարակում. Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի տարբեր վա...