ՌԴ ԿԲ-ն բանկերին առաջարկել է ներել Crocus City Hall-ում զոհվածների պարտքերը
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը բանկերին, միկրոֆինանսական կազմակերպություններին, գրավատներին և այլ ֆինանսական կազմակերպություններին առաջարկել է ներել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվածների պարտքերը: Այս մասին հաղորդվում է կարգավորիչի կայքում։
«Կարգավորիչը համապատասխան նամակ է ուղարկել բանկերին, միկրոֆինանսական կազմակերպություններին, սպառողական վարկերի կոոպերատիվներին, գյուղատնտեսական սպառողական վարկավորման կոոպերատիվներին, գրավատներին։ Կազմակերպություններն իրավունք ունեն դա անել առանց ժառանգների դիմելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Կենտրոնական բանկը կոչ է արել վարկատուներին աջակցություն ցուցաբերել ահաբեկչությունից տուժածներին՝ «ընդհուպ մինչև վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից ամբողջությամբ ազատելը»։ Դրա համար տուժածները պետք է դիմում ներկայացնեն ֆինանսական հաստատություն, ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետևանքով տուժածների կյանքը
«Մենք ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պետք է»,- Կրասնոգորսկի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Կարեն Պողոսովը պատմել է «Կրոկո...
Հայտնի է, թե ովքեր էին Նոր Նորքի բաժին մտած զինված անձինք և ինչ է հայտնի նրանց մասին
Ինչպես հայտնել էինք, երեկ՝ մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության...
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI բաժնի գլխավոր գիտաշխատողը
Հայկական ծագմամբ Deep Learning մասնագետ Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI բաժնի գլխավոր գիտաշխատողը, հաղորդում է Open...