Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է
Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոք։ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գալեյանը ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետևանքով տուժածների կյանքը
«Մենք ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պետք է»,- Կրասնոգորսկի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Կարեն Պողոսովը պատմել է «Կրոկո...
Հայտնի է, թե ովքեր էին Նոր Նորքի բաժին մտած զինված անձինք և ինչ է հայտնի նրանց մասին
Ինչպես հայտնել էինք, երեկ՝ մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության...
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI բաժնի գլխավոր գիտաշխատողը
Հայկական ծագմամբ Deep Learning մասնագետ Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI բաժնի գլխավոր գիտաշխատողը, հաղորդում է Open...