Չկա որևէ ապացույց, որ Ուկրաինան կապ ունի Crocus City Hall-ում հարձակման հետ. ԵՄ
Եվրամիությունը հերքում է Մերձմոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությանն Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ հայտարարությունները, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն, փոխանցում է vedomosti.ru-ն։
«Մենք դա մերժում ենք, չկա որևէ բան, որը ցույց կտա կամ ապացուցի, որ Ուկրաինան կապ ունի այս հարձակման հետ»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը չօգտագործել «որպես պատրվակ»՝ ուժեղացնելու ճնշումն Ուկրաինայի վրա։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. տնօրեն
Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հ...
«ՀԱՊԿ-ը, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
Վարչապետը կմեկնի՞ Մոսկվա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու...