Ձյուն, փակ ճանապարհներ. իրավիճակը՝ Հայաստանում
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լոռու մարզում, Ապարանի, Արագածի, Գավառի և Սևանի տարածաշրջաններում, Հրազդան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
«Дождь»–ը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար
«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքնե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում մեկնարկել է AMADEE-24-ի՝ «Հայաստանից դեպի Մարս» գիտարշավը
Հայաստանում մեկնարկել է տիեզերական ոլորտում հեղինակավոր «AMADEE-24»-ի սիմուլյացիոն առաքելության «Հայաստանից դեպի Մարս» վ...
«Ախմատի» մարտիկները կպարգևատրվեն «Կրոկուսի» ահաբեկչության մասնակիցների ձերբակալությանը մասնակցելու համար
Չեչնիայի «Ախմատ» գնդի զինվորները մասնակցել են «Կրոկուսի» քաղաքապետարանի վրա զինված հարձակման մեջ կասկածվողների ձերբակալո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանյան լճի շրջակայքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը
Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատմ...