«Mitsubishi» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել․ տուժածներ կան
Մարտի 21-ին, ժամը 13:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1968 թ․) բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 2002 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:



Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի մասին․ մահացածներից մեկը 11-ամյա երեխա է
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են «Lada»-ն և «Lexus»-ը․ զոհվել է 3 մարդ, կան տուժածներ
Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
ԱՀԱԶԱՆԳ. Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել. իրավապահները դեպքի վարում են
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել: Նշենք որ արդեն մի քանի ժամ է Չեխովի փո...
Շղթայական ավտովթար` Կիևյան փողոցում. բախվել են 2 «BMW», 2 «Toyota», «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն
Այսօր՝ մարտի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կիևյան փողոցում բախվել են 2 «B...