Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Կիրանցից մինչև Բաղանիս, միջպետական ճանապարհի վրա ոչ մի խանութ, ռեստորան չկա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ Տավուշի մարզի Կիրանց–Բաղանիս միջպետական ճանապարհին չկա որևէ խանութ, ռեստորան, սրճարան կամ հյուրատուն։ Նա իր զարմանքն արտահայտեց ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանի` Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման մասին հարցին։
«Հանդիպումները շատ կարևոր էին, և կարծում եմ, որ այն մտահոգությունները, որոնք ունեն Ոսկեպարի, Կիրանցի ու հարակից գյուղերի բնակիչները, լեգիտիմ են։ Բայց իմ ասածն ուրիշ է, պետք է այդ պրոբլեմը լուծենք։ Ես ինքս էլ այդ ճանապարհով բազմիցս անցել եմ` Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս։ Բաներ կան, որ 100 անգամ անցնում ես ու չես նկատում, իսկ 101-րդի դեպքում նկատում ես։ Այդպես եղավ վերջին այցի ժամանակ։ Կիրանցից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհ է, բայց ոչ մի խանութ, ռեստորան, սրճարան կամ հյուրատուն չկա»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` ինքն այդ ամենին ուշադրություն է դարձրել, քանի որ ընդդիմությունը նրան մեղադրում է այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու մտադրության մեջ։ Իրականում, ըստ Փաշինյանի, այնտեղ ամեն ինչ այնքան էլ բարեհաջող չէ, և ակնհայտ ապացույցը ռեստորանների և սրճարանների բացակայությունն է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
Հայկական գյուղերի հանձնումն Ադրբեջանին նոր զիջումների կբերի. Զատուլին
ՀՀ սահմանամերձ գյուղերի հնարավոր հանձնումը Ադրբեջանին կվտանգի երկրի ռազմավարական հաղորդակցությունները և ճանապարհ կբացի ն...
Ադրբեջանը ճնշման ներքո հարցազրույցներ է կորզել․ «Հրապարակ»
«Գրել էինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի ԶԼՄ-ներին տված և դեռ չհեռարձակված հարցազրույցը մտահոգություն է ա...
«Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Այս տար...