7 մահ՝ երկու ավտովթարի հետևանքով, միայն մեկ օրում․ Գոռ Աբրահամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում նշել է․
«7 մահ՝ երկու ավտովթարի հետևանքով, միայն մեկ օրում․ թվում է՝ սթափվելու կոչն էլ է այլևս անհույս բան․․․․
Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած՝ 3 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
2024 թվականի մարտի 19-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ի հատվածում միմյանց են բախվել Արմավիրի մարզի 34-ամյա բնակչի վարած «Lexus» մակնիշի և նույն մարզի 34-ամյա մեկ այլ բնակչի վարած «VAZ 21723» մակնիշի ավտոմեքենաները։
Դրա հետևանքով երկու վարորդները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկական կենտրոն», իսկ «VAZ 21723» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները՝ Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի 39-ամյա, 35-ամյա և 38-ամյա բնակիչները, ստացված վնասվածքներից տեղում մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարղշապատի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ: Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Միջոցներ են ձեռնարկվում վթարի առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ, այդ նպատակով նաև հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:
Բուժօգնության տեղափոխված վարորդների առողջական վիճակը գնահատվում է ծանր»։