Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ. խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ այցի տեսանյութերը ուշ կհրապարակվեն։ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել է, որ տեսանյութերը ծավալուն են։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպեց բնակիչների հետ, պատասխանեց վերջիններիս հարցերին։
Հադիպումների տեսանյութերը ծավալուն են, ուստի կհրապարակվեն ավելի ուշ»,- Facebook-ում գրել է Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ մարտի 12-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է սահմանազատումը սկսվի Տավուշից: Փաշինյանը նշել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին բացատրելու՝ ինչ է մտածում և ինչու: Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածում, որտեղ մեր կոմունիկացիաները դե յուրե ՀՀ սահմաններից դուրս են, այդ հատվածները պետք է վերակառուցվեն, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցնեն ՀՀ դե յուրե տարածքով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի «...
«Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը խաղաղության գործընթացին». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարության ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական...
Հայկական գյուղերի հանձնումն Ադրբեջանին նոր զիջումների կբերի. Զատուլին
ՀՀ սահմանամերձ գյուղերի հնարավոր հանձնումը Ադրբեջանին կվտանգի երկրի ռազմավարական հաղորդակցությունները և ճանապարհ կբացի ն...