ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նախագահական ընտրություններում քվեարկել է առցանց
Ռուսաստանի նախագահի թեկնածու և պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում քվեարկել է առցանց։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի հրապարակած տեսակադրերում:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ նա մոտեցել է իր աշխատասենյակի համակարգչին, կատարել իր ընտրությունը, ապա ժպտացել ու ձեռքով ցույց տվել տեսախցիկը։ Էկրանի վրա հայտնվել է ծանուցում. «Շնորհակալություն, դուք հաջողությամբ քվեարկել եք»:
Առցանց քվեարկությունն առաջին անգամ է կիրառվում Ռուսաստանում նախագահական ընտրություններում(այն հասանելի է երկրի շրջանների մոտավորապես մեկ երրորդում): Միևնույն ժամանակ, նա մեկ անգամ չէ, որ օգտագործել է իր կամքն արտահայտելու այս մեթոդը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Պուտինը հեռավար կերպով մասնակցում էր աշնանային միասնական քվեարկության օրվան:
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 15-ից 17-ը։ Առաջին անգամ դրանք անցկացվում են երեք օրվա ընթացքում: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանագծման արդյունք կարող է լինել այն, որ զինվորներին փոխարինեն սահմանապահները. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում կիսվել է մի հատվածով Տավուշի մարզի Կիրանցի բնակիչների հետ մարտի 18-ին իր ունեցած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեհրանում Հայաստանի և Իրանի ԱԳՆ–ները համատեղ հայտարարություն են ընդունել
Մարտի 9-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակա Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կա...
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...