ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսի բազմաբնակարան շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի Սամտրեդիա փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում: Նշվում է, որ այս հասցեում ապրում է 93 ընտանիք։
Պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկի հանդիսությունների սրահում։ Վերջերս այն վերանորոգվում էր, և հաստատությունը չէր գործում։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել։ Հաղորդվում է, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ պայթյունի ալիքը կոտրել է հարևան բնակարանների ապակիները:
Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ բնակիչները տարհանվել են։ Իշխանությունները հյուրանոցներում տեղավորել են 53 մարդու։
Բնակիչները կկարողանան վերադառնալ այն բանից հետո, երբ համապատասխան ծառայությունները տեղում կավարտեն իրենց աշխատանքները, և պայթյունի հետևանքները ամբողջությամբ կվերացվեն։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։
Դեպքի վայրում առաջին րոպեներից աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, ոստիկանները, քաղաքային ծառայությունների ներկայացուցիչները:



Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Աբովյան քաղաքում․ նաև զենք է օգտագործվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է նավը բախվում կամրջին և փլուզում այն, մեքենաներն ընկել են ջուրը․ ԱՄՆ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը։ Փլուզումը տեղի է ունեցել, երբ նավը բախվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին հրդեհ՝ Թուրքիայում
Թուրքիայի Իզմիր քաղաքում քիմիական նյութերի պահեստում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք տեղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 14 դի է հայտնաբերվել Իլ-76 ռազմական օդանավի կործանման վայրում
Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 14 դի։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Այս մասի...