Անգոլայում 50 մարդ է մահացել սև մոգության հետ կապ չունենալու ստուգման ժամանակ

Կամակուրայի (Բիի նահանգ) Էնգելսի մունիցիպալիտետի ավելի քան 50 բնակիչներ, ովքեր մեղադրվում էին կախարդության մեջ, մահացել են ստուգման ժամանակ, որի ժամանակ նրանց ստիպել են խմել անհայտ ծագման հեղուկ: Այս մասին հաղորդում է AFP-ն։


Ոստիկանության տվյալներով՝ տեղի ավագները ստիպել են ձերբակալվածներին այդ կերպ ապացուցել իրենց անհաղորդ լինելը մոգության եւ մութ ուժերի հետ։


«Ստիպել են խմել խորհրդավոր հեղուկ, որը, համայնքների ավագանիների կարծիքով, ի վիճակի է ցույց տալ՝ մարդը կախարդությամբ է զբաղվում, թե ոչ», - հաստատել է քաղաքապետարանի աշխատակից Լուզիա Ֆիլեմոնեն:


Տեղական իշխանությունների տվյալներով՝ գրանցվել են մի քանի նման դեպքեր, երբ կախարդության մեջ կասկածվողներին ստիպել են մահացու վտանգավոր «թեստ» անցնել։ Թե հատկապես դժբախտներին ինչ են ստիպել խմել, պարզում են քննիչները։