ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրավառության հետևանքով զոհվել է 26 մարդ, այրվածքներ ստացել 4 360 մարդ․ Իրան
Իրանում «Չահարշանբե-Սուրի» կրակի փառատոնի ժամանակ արված հրավառության հետևանքով զոհվել է 26 մարդ, այրվածքներ ստացել 4 360 մարդ: Այս մասին հայտնում է իրանական Մեհր գործակալությունը։
Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի տեղեկատվության համաձայն՝ տոների ընթացքում շտապօգնության շուրջ 1,4 հազար կայան տեղափոխվել է բարձր պատրաստության ռեժիմ: Միայն Թեհրանում մեկ օրում 1,8 հազար ահազանգ է ստացվել հրդեհի վտանգի մասին, մայրաքաղաքի 2 բնակիչ զոհվել է: Քաղաքացիները հիմնականում այրվածքներ են ստանում խարույկի վրայով ցատկելու և պիրոտեխնիկայի ոչ պատշաճ օգտագործման պատճառով ։
Ամեն տարի վերջին չորեքշաբթի օրը իրանական Նոր տարվա ՝ Նոուրուզի, մարտի 21 - ի նախաշեմին ամբողջ Իսլամական Հանրապետությունում նշվում է Չահարշանբեի հնագույն տոներից մեկը ՝ Սուրին կամ «կարմիր չորեքշաբթի»- ը: Միլիոնավոր իրանցիներ դուրս են գալիս քաղաքների և գյուղերի փողոցներ և խարույկներ վառում, որոնց վրայով ցատկում են ամբողջ գիշեր:





Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Աբովյան քաղաքում․ նաև զենք է օգտագործվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 14 դի է հայտնաբերվել Իլ-76 ռազմական օդանավի կործանման վայրում
Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 14 դի։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ` Իսակովի պողոտայի հարակից տարածքում
19:02-ին 911 ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդում է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում այրվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում Իլ-76 ռազմական օդանավը բռնկվել է երկնքում
Իվանովոյի մարզում օդ բարձրանալիս ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստին՝ հղում...