ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Ռյազանի նավթաբազայի վրա․ կան տուժածներ
Ռյազանի նավթագործարանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, նախնական տվյալներով ՝ կան տուժածներ: Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Պավել Մալկովը։
«Ռյազանի նավթագործարանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ։ Դեպքի վայրում եմ, այստեղ աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները», - ասված է շրջանի ղեկավարի հաղորդագրության մեջ։
Ըստ Baza տելեգրամյան ալիքի, հրդեհի մակերեսը կազմում է մոտ 100 քմ։ Պայթյունի հետևանքով երկու մարդ բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։
Ավելի վաղ Ռյազանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ քաղաքային նավթագործարանում այրվում է կայանքը, աշխատում են հրշեջները:
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հաղորդում է, որ գործարանի ուղղությամբ երթևեկությունը փակ է, անցել է միայն շտապօգնությունը:


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Աբովյան քաղաքում․ նաև զենք է օգտագործվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 14 դի է հայտնաբերվել Իլ-76 ռազմական օդանավի կործանման վայրում
Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 14 դի։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ` Իսակովի պողոտայի հարակից տարածքում
19:02-ին 911 ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդում է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում այրվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում Իլ-76 ռազմական օդանավը բռնկվել է երկնքում
Իվանովոյի մարզում օդ բարձրանալիս ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստին՝ հղում...