Հասարակություն
Սպասվում է կարճատև անձրև․ առաջիկա օրերի եղանակը
Edita
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկը, առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 10-12 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ է ձերբակալվել
Edita
Հայտնի են ՀՀ–ում պահեստազորայինների վարժական հավաքների օրերը
Edita
Որ դեպքում զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել 2-րդ անգամ․ նախագիծ
Edita
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
Edita