ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թարգմանիչը չի կարողացել թարգմանել Էրդողանի խոսքերը․ նա փոխվել է հենց ասուլիսի ժամանակ
Մարտի 8-ին, համաժամանակյա թարգմանիչը չի կարողացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պատշաճ կերպով թարգմանել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը և Ստամբուլում պետությունների ղեկավարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցը։
Էրդողանի խոսքերի որակյալ թարգմանության փոխարեն Զելենսկին ստիպված է եղել լսել կրկնություններ և դադարներ։
Միջադեպտ տեղի է ունեցել, և երբ ուկրաինացի առաջնորդին հարց է ուղղել թուրք լրագրողներից մեկը, սինխրոն թարգմանիչը սկսել է անհասկանալի ձայներ հանել և անհամապատասխան արտահայտություններ ասել։ Զելենսկին ժեստերով և դեմքի արտահայտություններով փորձել է ցույց տալ, որ չի հասկանում, թե ինչ է իրեն ասում, իսկ երբ լրագրողը խնդրել է կրկնել հարցը անգլերենով, նրան մերժել են։
Արդյունքում թարգմանիչը փոխվել է հենց ասուլիսի ժամանակ։
Զելենսկին ուրբաթ օրը մեկնել է Ստամբուլ՝ հանդիպելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցություններից հետո Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններին՝ հակամարտությունը կարգավորելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր կան Քաղաքապետարանի մուտքի մոտ
Ոստիկանական մեծաթիվ ուժեր կան այս պահին Քաղաքապետարանի մուտքի մոտ։Նշենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու ձայնդ կտրի»․ «Քո ձայնը կկտրեմ»․ լեզվակռիվ՝ ավագանու նիստին
Կարո՞ղ է՝ քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի։ Երևանի ավագանու նիստին այսպիսի հարց ուղղեց «Ազգային առաջընթաց» խ...