Թրամփը մաքսատուրքերի հետ կապված նոր հրամանագրեր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագրեր՝ 69 երկրների, տարածքների և Եվրամիության նկատմամբ 10%-ից մինչև 41% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին։
Դրանք ուժի մեջ կմտնեն յոթ օր հետո։ Բացառություն է Կանադան, որի համար դրանք կգործեն անմիջապես։
Կանադայի դեպքում Թրամփը մաքսատուրքերը 25%-ից բարձրացրել է մինչև 35%։ Սակայն այդ մաքսատուրքերը չեն տարածվում ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև USMCA առևտրային համաձայնագրով ընդգրկված ապրանքների վրա։
Ամենաբարձր մաքսատուրքը՝ 41%, սահմանվել է Սիրիայի համար, իսկ Լաոսի և Բիրմայի համար՝ 40%։ Ամենացածր մաքսատուրքը՝ 10%, սահմանվել է Մեծ Բրիտանիայի և նրա Ֆոլքլենդյան կղզիների համար։
Սպիտակ տան հրապարակած ցուցակում Բրազիլիայի համար նշված է 10% մաքսատուրք, թեև նախորդ օրը Թրամփը ստորագրել էր այդ երկրից ներմուծման համար 50% մաքսատուրք սահմանելու մասին հրամանագիր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...
Մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում հայտարարություն էի արել, որը մեծ աղմուկ էր առաջացրել։ Ասել էի, որ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասի...
Կառավարությունը` Փաշինյանի ԱՄՆ մեկնելու և Ալիևի հետ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք...