ԱՄՆ նախագահի բանագնացն այցելել է Գազայի հատված
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այցելել է Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաք, որտեղ պետք է ուսումնասիրի սննդի բաշխման կենտրոնները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այսօր նա այցելել էր Իսրայել, հանդիպում ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որից հետո կողմերը հայտարարել էին, որ «արդյունավետ» զրույց են ունեցել։
Ուիթքոֆն ասյօր Գազայում այցելում է օգնության բաշխման այն վայրերը, որոնք կառավարում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող «Գազայի հումանիտար հիմնադրամ» (GHF) կազմակերպությունը, որը մայիսից փոխարինել է ՄԱԿ-ի օգնության բաշխման մեխանիզմը։ Այդ ժամանակից ի վեր հումանիտար կազմակերպությունները հայտնել են իսրայելական ռազմական գոտիներում գտնվող GHF-ի օգնության բաշխման կենտրոններում բազմաթիվ պաղեստինցիների սպանությունների մասին։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ մայիսից ի վեր հումանիտար օգնության սպասելու հերթում սպանվել է առնվազն 1373 պաղեստինցի։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում։ Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտարարել է տեղային մարտավարական...
Ռուսաստանը դուրս է գալիս պայմանագրից
Ռուսաստանը այլևս իրեն պարտավորված չի համարում ցամաքային տեղակայման հրթիռների միջին և կարճ հեռահարության հրթիռների (ՄՀՀ)...
Թրամփը հայտնել է` ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 8-ը
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Թրամփը ցանկանում է մինչև օգոստոսի 8-ը Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու համաձայնա...
Ռուսաստանը պնդում է` Ուկրաինան հարձակվել է իրենց առաջատար Ռադիոգործարանի վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր հինգ շրջանների և բռնակցված Ղրիմի վրայով խոցվել է 32 անօդաչո...