Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու (Հովանես Այվազյան) կիսանդրու տեղադրումը «մեր տարածքում»՝ (օկուպացված Արցախում) առանց ադրբեջանական կողմի համաձայնության, անօրինական էր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Սա Ռուսաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում էր։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ եթե հակաադրբեջանական գործողություններն ու հայտարարությունները շարունակվեն, ապա չի կարելի բացառել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում նշված անհավասարակշռության վերանայումը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Մարիա Զախարովան Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի ոչնչացման մասին տեղեկությանն արձագանքել է նրանով, որ տեղադրել է աշխարհահռչակ նկարչի կտավներն ու գրել.
«Ինչ-որ տեղ վերացնում են նրա հուշարձանները, իսկ ես վերացնում եմ նրանց անգրագիտությունը, ովքեր երբեք չեն տեսել նրա կտավները»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները քանդել են Այվազովսկու հուշարձանը նկարչի ծննդյան օրը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...
Մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում հայտարարություն էի արել, որը մեծ աղմուկ էր առաջացրել։ Ասել էի, որ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասի...
Կառավարությունը` Փաշինյանի ԱՄՆ մեկնելու և Ալիևի հետ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք...