Հզոր հետցնցում՝ Կամչատկայում
Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո տեղի է ունեցել հզոր հետցնցում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 04:16): Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը հասել է 5.6-ի՝ սեյսմոլոգները սովորաբար սա անվանում են հզոր երկրաշարժ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 204 կիլոմետր հեռավորության վրա։ Մասնագետների կարծիքով՝ օջախը գտնվել է 38,7 կիլոմետր խորության վրա։ Այս հետցնցումներին հաջորդել են մի քանի ավելի թույլ ցնցումներ՝ դրանց մագնիտուդը կազմել է 4,3 և 4,8։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում կես ժամվա ընթացքում 3 երկրաշարժ է տեղի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է. գետերն ու ջրամբարները չորացել են. Bild
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է: Գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ ջրամբարների 80%- ը գրեթե դատարկ է: Այս մասին հայտնում...
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում
Կամչատկայի ափերի մոտ Մոսկվայի ժամանակով 14:57-ին գրանցվել են 6.2 մագնիտուդով և 3 բալ ինտենսիվությամբ ցնցումներ: Այս մասի...