Լոնդոնը վստահում է Կիևին և նրա խոստումներին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Լոնդոնը պատրաստ է օգնել Բեռլինին լուծել այն խնդիրները, որոնք խանգարում են Կիևին Taurus հրթիռների մատակարարմանը, կամ դիտարկել գերմանական հրթիռներ գնելու և բրիտանական Storm Shadow հրթիռները Ուկրաինային փոխանցելու տարբերակը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Քեմերոնը Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում։ Տեղեկատվությունը փոխանցում է m24.ru-ն:
Նրա խոսքով՝ Բրիտանիան պատրաստվում է սերտորեն համագործակցել ԳԴՀ-ի հետ այս և բոլոր այլ հարցերի շուրջ՝ Ուկրաինային օգնելու համար: Նա նաև ընդգծել է, որ տվյալ հրթիռների օգտագործման դեպքում կարելի է սահմանափակումներ սահմանել, որոնք թույլ կտան խուսափել էսկալացիայից: Նախարարը հայտարարել է, որ Լոնդոնը վստահում է Կիևին և նրա խոստումներին:
«Մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր տարբերակները՝ Ուկրաինայի համար առավելագույն արդյունքի հասնելու համար։ Բայց ես մանրամասներ չեմ բացահայտի և մեր ընդդիմախոսներին կպատմեմ այն մասին, թե ինչ ենք նախատեսում», – հայտարարել է նա։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան ձեռնպահ է մնում Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռներ մատակարարելուց, քանի որ դրանք կարող են խոցել Մոսկվայի թիրախները:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը՝ իր կնոջ՝ «տղամարդ ծնվելու» վերաբերյալ պնդումների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ դեմ է արտահայտվել այն պնդումներին, թե իր կինը տղամարդ է ծնվել՝ ասելով, ո...
Չինաստանում անվտանգության հետ կապված իրավիճակը գնալով ավելի անկայուն է դառնում. երկրի ՊՆ ներկայացուցիչ
Չինաստանի անվտանգության ոլորտում անորոշությունը մեծանում է, անջատողականության հետ կապված խնդիրները լուրջ են, երկրի ռազմա...
«Ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, որ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն». Օրբան
Ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, քանի որ նրա նախագահությ...
«Մենք հիմա պետք է գտնենք լուծումներ, թե ինչպես ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը». Փաշինյան
Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական այն համակարգերը, որոնց միջոցով պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետութ...