«Մենք հիմա պետք է գտնենք լուծումներ, թե ինչպես ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը». Փաշինյան
Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական այն համակարգերը, որոնց միջոցով պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա պետք է գտնենք լուծումներ, թե ինչպես ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը։ Ընդ որում, երբ մենք անվտանգության մասին ենք խոսում, միանգամից խոսում ենք բանակի մասին, բայց բանակի մասին պետք է վերջում խոսել, որովհետև երբ բանակը մտնում է գործի մեջ, դա նշանակում է՝ վերջ, ամեն ինչ ավարտվել է, և հիմա գործը բանակինն է։ Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Հիստերիայի և մոբիլիզացիայի ներքին աստիճանը ՌԴ-ում կարող է բարձրացվել». Անդրեյ Յուսով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը նշել է, որ ռուսակա...
Նրանք սկսում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը վերածել անձնական գործի. Հունգարիայի ԱԳՆ
Եվրամիության շատ երկրների առաջնորդները համակված են ռազմական փսիխոզով, Ուկրաինայում հակամարտությունը վերածում են անձնական...
Տաջիկստանի ԱԳՆ-ն՝ ահաբեկչությանը իր երկրի քաղաքացիների հնարավոր մասնակցության մասին
Տաջիկստանի ԱԳՆ-ն կեղծ է անվանել Մերձմոսկովյան ահաբեկչությանը Հանրապետության քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվութ...
ՌԴ-ն ԱՄՆ-ից տեղեկություն ստացե՞լ է ահաբեկչության նախապատրաստման մասին. ռուսական կողմը մեկնաբանում է
ՌԴ հատուկ ծառայությունները ԱՄՆ-ից տեղեկություն են ստացել ահաբեկչության նախապատրաստման մասին, սակայն այդ տվյալներն ընդհան...