Չինաստանում անվտանգության հետ կապված իրավիճակը գնալով ավելի անկայուն է դառնում. երկրի ՊՆ ներկայացուցիչ
Չինաստանի անվտանգության ոլորտում անորոշությունը մեծանում է, անջատողականության հետ կապված խնդիրները լուրջ են, երկրի ռազմական խնդիրները բարդ են և բազմազան: Այսպես է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը մեկնաբանել 2024 թվականին ռազմական բյուջեն 7,2 տոկոսով ավելացնելու Չինաստանի կառավարության ծրագրերը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երկրի ներսում հակասեպարատիստական պայքարի հետ կապված իրավիճակը բարդ է և լուրջ, Չինաստանում անվտանգության հետ կապված իրավիճակը գնալով ավելի անկայուն և անորոշ է դառնում։ Ռազմական պայքարի խնդիրները բարդ են և բազմազան»,-ասել է Ցյանը լրագրողներին:
Նա նշել է, որ ազգային պաշտպանությունը երկրի անվտանգության, գոյատևման և զարգացման երաշխիքն է և սերտորեն կապված է ժողովրդի բարեկեցության հետ:
«Չինաստանի պաշտպանական ծախսերը բաց են, թափանցիկ, խելամիտ և տեղին», - ընդգծել է նա:
«Չինաստանի կառավարությունը հավատարիմ է ազգային պաշտպանական շինարարության և տնտեսական շինարարության համակարգված զարգացման սկզբունքին և ռացիոնալ կերպով որոշում է ազգային պաշտպանական ծախսերի մասշտաբները», - նշել է նա և հավելել, որ համեմատած ԱՄՆ-ի նման ռազմական տերությունների հետ, Չինաստանի պաշտպանական ծախսերը համեմատաբար փոքր են:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը՝ իր կնոջ՝ «տղամարդ ծնվելու» վերաբերյալ պնդումների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ դեմ է արտահայտվել այն պնդումներին, թե իր կինը տղամարդ է ծնվել՝ ասելով, ո...
«Ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, որ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն». Օրբան
Ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, քանի որ նրա նախագահությ...
Լոնդոնը վստահում է Կիևին և նրա խոստումներին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Լոնդոնը պատրաստ է օգնել Բեռլինին լուծել այն խնդիրները, որոնք խանգարում են Կիևին Taurus հրթիռների մատակարարմանը, կամ դիտա...
«Մենք հիմա պետք է գտնենք լուծումներ, թե ինչպես ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը». Փաշինյան
Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական այն համակարգերը, որոնց միջոցով պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետութ...