Թալիբները սկսել են ձերբակալել աֆղան կանանց՝ իսլամական հագուստի կանոնները խախտելու համար

Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոզա Օթունբաևան ասել է, որ «Թալիբան» շարժումը  սկսել է ձերբակալել աֆղան կանանց՝ հիջաբ կրելու մասին հրամանագիրը չկատարելու համար։ 


«Վերջերս Աֆղանստանի դե ֆակտո իշխանությունները էլ ավելի են սահմանափակել կանանց իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանայք, ովքեր, ըստ նոր իշխանությունների, մբողջությամբ չեն կատարում հիջաբի մասին հրամանագիրը, ենթակա են ձերբակալման և կալանավորման: Որոշ աֆղան կանայք վախենում են դուրս գալ փողոց»,– ասել է Օթունբաեւան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջեւ։


Հունվարի սկզբին Թալիբանի կողմից ստեղծված Առաքինության խթանման և չարության կանխարգելման նախարարությունը սկսեց ակտիվորեն կիրառել 2022 թվականի ապրիլի հրամանագիրը հիջաբ կրելու, կանանց և աղջիկներին ձերբակալելու և կալանավորելու մասին, որոնք չեն ենթարկվում դրան: Այս ձերբակալությունները անհամաչափորեն ազդեցին քաղաքաբնակ կանանց վրա: